Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դմիտրի Մեդվեդևը դժգոհ է ռուբլու անկումից

Դմիտրի Մեդվեդևը դժգոհ է ռուբլու անկումից
10.12.2014 | 18:40

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ռուսաստանցիներին առավել ձեռնտու է խնայողությունները պահել ռուբլիով»: «Ես իմ փողերը պահում եմ ռուբլիով, աշխատավարձս ևս ռուբլիով եմ ստանում: Ռուբլու թուլացումն ազդում է նաև իմ ստացած փողերի վրա: Մենք բոլորս միևնույն նավակում ենք»,- ասել է վարչապետը: Մեդվեդևը հիշեցրել է, որ նախկին ճգնաժամի փորձը ցույց է տալիս, որ սեփական խնայողություններն օտար արժույթով փոխելը հանգեցնում է գումարի կորստի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե ճի՞շտ են վերջին օրերին շրջանառվող այն խոսակցությունները, թե հնարավոր է՝ դրամի արժեզրկման ու գնաճի ֆոնին փոխվի նաև գազի սակագինը, հորդորեց չուղղորդվել շրջանառվող խոսակցություններով:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ